«Մենք տեսնում ենք, որ այժմ Հայաստանը, Հայաստանի ղեկավարությունը կանգնած է խաչմերուկում։ Հայաստանի ղեկավարությունը խոսում է զարգացման ուղու առաջիկա ընտրության մասին։ Մեզ համար դա կարևոր է, քանի որ երկար դարեր շարունակ Ռուսաստանն ու Հայաստանը եղել են հարևան, եղբայրական երկրներ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Հիմա գրում են Türkiye, որ տարբերվեն հնդուհավերից

Հիմա գրում են Türkiye, որ տարբերվեն հնդուհավերից
20.06.2026 | 20:35

Հեռուստացույցը միացրեցի ու ընկա Պարագվայ-Թուրքիա խաղի վրա։ Երկրորդ խաղակեսի վերջն էր։ Պարագվայը տաս հոգով էր խաղում։ Երևի էլի ՖԻՖԱ-ն մի նոր կանոն ա հնարել՝ խաղացողների թիվը որոշում են ըստ տվյալ երկրի քառակուսի կիլոմետրերի, ու Պարագվայի հավաքականը մի հոգով պակաս էր ստավել։ Ինչ կանոն ասես հնարում են։ Վաղը կարող ա խոտի փոխարեն վարդեր տնկեն դաշտում՝ ֆուտբոլիստները ոտքները ծակծկելով վազեն։ Բայց մեկ ա՝ անգամ տաս հոգով Պարագվայը հաղթեց։

Քիչ թե շատ ֆուտբոլ նայող յուրաքանչյուր մարդ գիտի, որ Պարագվայը Ուրուգվայի մայրաքաղաքը չի։ Երկու առանձին երկրներ են։ Բայց պատկերացնում ե՞ք, թե ինչ ա կատարվում Հարավային Ամերիկայի առաջնությունում, երբ Պարագվայը խաղում ա Ուրուգվայի հետ։ Ամբողջ ստադիոնը գոռում ա՝ վա՜յ։

Իսկ Թուրքիան վերջապես գլխի ա ընկել, որ անգլախոս աշխարհն իրան սխալ ա հասկանում։ Երբ գրում են Paraguay - Turkey, միջին վիճակագրական անգլիացին կամ ամերիկացին, բնականաբար, կարծում ա, թե Պարագվայի հավաքականը խաղում ա Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկայի հնդուհավերի հավաքականի հետ։ Դրա համար՝ հիմա գրում են Türkiye, որ տարբերվեն հնդուհավերից։ Բայց, դե, իհարկե, տառերի գլխին կետեր դնելով ցեղատեսակը չես փոխի։

Բայց մեկ-մեկ նայում ես, թե ինչ երկրներ են մասնակցում առաջնությանը, ու համակվում ես արձակուրդային, արևադարձային տրամադրությամբ՝ Հայիթի, Կյուրասաո։ Ա՛յ մարդ, ասա՝ ձեզ ֆուտբոլը պետք ա՞, իդեալական հանգստի գոտում եք ապրում, վայելե՛ք, է՛լի։ Ես լինեի ձեր տեղը, կյանքում ոտքս գնդակին չէի կպցնի։ Ասենք՝ էլի չեմ կպցնում։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 2364

Մեկնաբանություններ